Արթուր Վանեցյանն Արցախում է. նա լուսանկար է հրապարակել

Պարգև սրբազանը յուրահատուկ նվեր է տվել Արթուր Վանեցյանին, որն էլ նա ցուցադրել է սրբազանի հետ լուսանկարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 Սեպտեմբեր - Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն Արցախում է։ Վանեցյանը Instagram–ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի հետ:

«Խոնարհումով ընդունեցի սրբազանի նվերը»,–Պարգև սրբազանի հետ լուսանկարին կից գրել է Վանեցյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման միջնորդագիրը։

«Կյանքում ոչինչ բացառված չէ, կայացած մարդ և գործիչ եմ, ինքս կորոշեմ` ինչ անել». Վանեցյան

Հայտարարությունից րոպեներ անց ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

«Եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ». Արթուր Վանեցյան

Ավելի ուշ Արթուր Վանեցյանը հայտարարություն տարածեց իր հրաժարականի պատճառների մասին, որտեղ, մասնավորապես, հայտնում էր, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։