ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Երեկ Երևանի Իսակովի պողոտայում տղամարդու դի է հայտնաբերվել: Sputnik Արմենիայի տեղեկություններով` փողոցով անցնողներից մեկը նկատել է, որ մայթին ինչ-որ մեկը պառկած է: Մոտեցել ու տեսել է, որ տղամարդը մահացած է:
Կատարվածի մասին անմիջապես տեղեկացրել է իրավապահներին, որոնք միջոցներ են ձեռնարկել տղամարդու ինքնությունը պարզելու համար:
Վանաձորում 4 հոգով կողոպտել են առևտրականին և 30 հազար դոլար հափշտակել
Մոտ 55 տարեկան տղամարդը կոկիկ տեսք է ունեցել: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա մարմնին վնասվածքներ չեն եղել: Մահվան հանգամանքները պարզում են իրավապահները: