Արցախում մահացած զինծառայողը դեկտեմբերին պիտի զորացրվեր. մանրամասներ

Արցախյան զորամասերից մեկում մահացած զինծառայողը` Արման Լևոնյանը, տան փոքրն էր։ Ընդամենը երկու ամիս էր մնացել, որ զորացրվեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Արցախում այսօր մահացած 20-ամյա Արման Լևոնյանը Արագածոտնի մարզի Օհանավան համայնքից էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանը։

«Հիանալի տղա էր Արմանը, չգիտեմ էլ` ինչ ասեմ։ Ընտանիքի հետ էր ապրում` հոր, մոր ու եղբոր։ Եղբայրն իրենից մեծ էր, արդեն ծառայել, վերադարձել էր»,–ասաց նա։

Հայրապետյանը հայտնեց նաև, որ Արմանը պիտի զորացրվեր դեկտեմբերին։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Արմանի մահվան դեպքով քրգործ էր հարուցվել սպանության հատկանիշներով` ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածով։ Արման Լևոնյանը մահացել էր կրծքավանդակի հրազենային վիրավորումից։