Արցախում 20 տարեկան զինվոր է մահացել

Զինծառայողի մահվան մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Զինծառայողը վնասվածք է ստացել ծառայակցի` զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով

«Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,–նշված է ՊԲ–ի հաղորդագրության մեջ։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Սարսափելի դեպք Տավուշում. պայմանագրային զինծառայող է կախվել