Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Իմ ուղին» կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

«Իմ ուղին» վերականգնողական կենտրոնի նորաբաց մասնաշենքում մասնագիտական կողմնորոշում և հմտություններ կստանան աուտիզմ ունեցող դեռահասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 28-ին ներկա է գտնվել «Իմ ուղին» մասնագիտական ուսուցման և զբաղվածության սոցիալ-աբիլիտացիոն ցերեկային կենտրոնի բացման արարողությանը։

Գումարի ծագումն անձամբ ինձ համար կապ չունի. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել նոր մասնաշենքի պայմաններին, ինչպես նաև շնորհակալագիր ստացել կենտրոնի սաներից` մասնաշենքի վերակառուցմանը ցուցաբերած աջակցության համար։

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Իմ ուղին» կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

«Իմ ուղին» վերականգնողական կենտրոնի նորաբաց մասնաշենքում մասնագիտական կողմնորոշում և հմտություններ կստանան աուտիզմ ունեցող 80 դեռահասներ։

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Իմ ուղին» կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Նորաբաց կենտրոնում արտթերապիայի շրջանակում գործում են ստեղծագործական բազմատեսակ աշխատանքներ՝ թղթի արտադրություն, բացիկների պատրաստում, գեղանկարչություն, կավագործություն, բատիկա, իսկ երաժշտաթերապիայի շրջանակում գործում են դաշնամուրի, երգեցողության և պարի դասարաններ, խոհարարություն։ Կենտրոնի սաները կուսանեն նաև համակարգչային գիտելիքներ, այգեգործություն, կզբաղվեն սպորտով։

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Իմ ուղին» կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

«Իմ քայլը» հիմնադրամը «Աղքատության փուլային հաղթահարման›› ծրագրի շրջանակում աջակցել է կենտրոնի նոր մասնաշենքի վերանորոգման և վերակառուցման աշխաանքներին՝ հատկացնելով 14 մլն 400․000 դրամ։

Ռուսաստանում ղեկավարները գիտեն ըստ արժանվույն ընդունել-ճանապարհել հյուրերին. Աննա Հակոբյան