ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի գիշերը, սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում սեպտեմբերի 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերային ժամերին կգրանցվի 12–14 աստիճան տաքություն, իսկ ցերեկը ջերմաստիճանը կհասնի +25 – +27–ի։