ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքեց իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրերը։ Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ ԱԱԾ տնօրենի հնարավոր թեկնածուներից մեկն էլ Ռուստամ Բադասյանն է։
«Իմ՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելը հնարավոր է այնքանով, որքանով հնարավոր է՝ նշանակվեմ ֆինանսների նախարար»,֊ասաց Բադասյանը։
Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 16֊ին ազատվեց պաշտոնից։ Նույն օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կան ԱԱԾ տնօրենի մի քանի թեկնածուներ, և քննարկում են հնարավոր տարբերակները։
«Բադասյանին ճանաչում եմ...». Փաշինյանը ներկայացրեց արդարադատության նոր նախարարին
Ռուստամ Բադասյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով արդարադատության նախարար է նշանակվել 2019թ.–ի հունիսի 19–ին։