Փաշինյանը շնորհավորել է Թուրքմենստանի նախագահին

ՀՀ վարչապետը համոզված է, որ Թուրքմենստանի ու Հայաստանի փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները կշարունակեն նպաստել համագործակցության արդյունավետության բարձրացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Սա տեսնել է պետք. Թուրքմենստանի նախագահը թոռան հետ երգել է սիրելի ձիու մասին. տեսանյութ

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ: Այս ամսաթիվը նշանակալի է երկրի նորագույն պատմության մեջ և դարձել է կարևոր քաղաքական և տնտեսական վերափոխումների, միջազգային լայն համագործակցության խորհրդանիշ: Համոզված եմ, որ մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները կշարունակեն նպաստել առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության արդյունավետության բարձրացմանը»,– նշված է ուղերձում։

Թուրքմենստանի նախագահի նոր նախասիրությունը. Բերդիմուհամեդովը ռեփ է կարդում

Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին մաղթել է քաջառուղջություն և բարեկեցություն, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Թուրքմենստանի նախագահը զվարճացրել է սոցցանցերի օգտատերերին` 80-ականների հիթ կատարելով