Հրդեհ Արցախի փողոցի բնակարաններից մեկում. կան տուժածներ

Բնակարանում այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը, բազմոցը՝ մասամբ, առաստաղի քիվը՝ 2 գմ և էլեկտրական անջատիչը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 Սեպտեմբեր — Sputnik. Երևանի Արցախի փողոցի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որից հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 27-ին, ժամը 13:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 12 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Գողություն գեղեցկության սրահից. կադրերում հայտնված տղամարդուն որոնում են. տեսանյութ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:25-ին, մարվել՝ 13:31-ին: Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը, բազմոցը՝ մասամբ, առաստաղի քիվը՝ 2 գմ և էլեկտրական անջատիչը:

Սյունիքում ծառագողեր են հայտնաբերվել. գործողություններին մասնակցել է նաև անտառապահը

1990 թ.-ին ծնված Թամարա Ա.-ն ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ: Վերջինս տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից: Արթուր Ծ.-ն (ծնված 1987 թ.) ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: