Զորախաղերի 1-ին փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի, սկսվել է բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները:
Համաձայն զորավարժությունների առկա իրադրության և ըստ այդմ տրված ներմուծականների, ընդունվել են որոշումներ հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու և կայուն պաշտպանություն կազմակերպելու ուղղությամբ:
Հատկանշական է, որ ուսումնավարժական միջոցառումների ընթացքում, ինչպես տարբեր աստիճանի հրամանատարական օղակների և շտաբերի կողմից որոշումների ընդունման, այնպես էլ զորքերի մակարդակով դրանց իրականացման ժամանակ բավականին նպատակասլաց կերպով հաշվի են առնվում դասական ռազմարվեստի պահանջները, այդ թվում՝ Արցախյան առաջին պատերազմում և 2016թ. ապրիլյան քառօրյայում արձանագրված առավել ուսանելի դասերը:
Հոլիվուդը հանգստանում է. «Բաղրամյան» զորավարժարանում հակաահաբեկչական զորավարժություններ են
Անչափ խրախուսելի է, որ ՊԲ որոշ զորատեսակներ, մասնավորապես՝ հակաօդայինները, ռազմավարական զորավարժությունների ընթացքում իրենց պատրաստակամության բարձր աստիճանը, տեսականին զուգահեռ, ցուցադրում են նաև գործնականում: