«Բարձր նշաձող ենք սահմանել». ԳՄՌԿ–ի հանրային դիվանագիտության դպրոցը նոր դասընթաց է սկսում

Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում խորացված դասընթացներ կանցկացվեն հանրային դիվանագիտությունից։ Ունկնդիրների համար տարիքային սահմանափակումներ չկան։ Ուսումը դպրոցում անվճար է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում կմեկնարկի հանրային դիվանագիտության դպրոցի նոր դասընթացը։  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳՄՌԿ ղեկավար Սերգեյ Ռիբինսկին։

Հայաստանում Հանրային դիվանագիտության դպրոց է բացվել

Կենտրոնում այս նախագծին մեծ կարևորություն են տալիս, ընդգծեց նա։

«Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու հայտնի մարդկանց` իրեն գործի գիտակների հետ։ Չեմ ուզում բացել բոլոր փակագծերը. թող նախագծի մանրամասները հաճելի անակնկալ դառնան մասնակիցների համար։ Այս տարի մենք բարձր նշաձող ենք սահմանել։ Կարծում եմ` նախագծից գոհ կմնան բոլորը»,–հայտարարեց Ռիբինսկին։

Զոհրաբ Մնացականյանի այցը Ռիգա. Հայաստանը և Լատվիան «ընտանիքներով ընկերություն» կանեն

Դպրոցը կգործի Սերգեյ Ռիբինսկու ղեկավարության ներքո։ Ի տարբերություն նախորդ դասընթացների` այս տարի նախագծին հնարավոր կլինի մասնակցել անհատույց հիմունքներով։

«Դպրոցի ձևաչափը երիտասարդական է, սակայն տարիքային սահմանափակումներ չկան։ Մենք ուրախ կլինենք ընդունել բոլոր նրանց, ում համար հետաքրքիր է Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը։ Ես ինձ բավական երիտասարդ եմ զգում, եթե անձնագրիս մեջ չեմ նայում»,–կատակեց ԳՄՌԿ–ի ղեկավարը։

Այս տարի ԳՄՌԿ–ն նշում է իր 10-ամյակը։ Հանրային դիվանագիտության դպրոցը կենտրոնի լայնածավալ նախագծերից միայն մեկն է։ Կենտրոնն իր գործունեության 10 տարիների ընթացքում մի քանի հազար միջոցառում է կազմակերպել` սկսած ռուսաց լեզվի խթանումից մինչև Հայաստանի մարզերի հետ Ռուսաստանի սուբյեկտների փոխգործակցության հարցում աջակցության ցուցաբերում։ Կենտրոնի շնորհիվ մի քանի տարի շարունակ Երևանում անցկացվում է «Հայկական մոտիվներ» գրականության միջազգային մրցույթը, իսկ այս տարի Ռուսական կինոյի շաբաթ անցկացվեց։