ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 27-ին, 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերային ժամերին կգրանցվի 12–ից 14 աստիճան տաքություն, իսկ ցերեկը` 27-29 աստիճան տաքություն։