Երևանի դեղատներից մեկի տնօրենի բնակարանում կանեփանման զանգված է հայտնաբերվել. տեսանյութ

Դեղատան տնօրենի բնակարանում ոստիկանության աշխատակիցները խուզարկությունն իրականացրել են դատարանի որոշմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ոստիկանության ծառայողների խուզարկության արդյունքում Երևանի դեղատներից մեկի տնօրենի բնակարանում հայտնաբերվել է 35 գրամից ավելի դեղնականաչավուն կանեփանման զանգված և գորշ հետքերով կաթուցիչներ, որոնք առգրավվել են և ուղարկվել փորձաքննության։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Սաշիկ Սարգսյանը բոլորի փոխարեն վճարել է, բայց Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը խստացվել է

Հիշեցնենք`օրերս Երևանում գործող մի քանի դեղատներում կատարված խուզարկությունների արդյունքում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին ընդհանուր 843 հոգեներգործուն դեղահաբ։ Դեղատների տնօրեններն էլ ձերբակալվել էին։

Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները շարունակում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

 Կատարվում է նախաքննություն։