ՌԱԴԻՈ

Ղահրամանյան. «Մեքենաների գրանցման նոր մոտեցումները կհեշտացնեն վարորդների կյանքը»

Սերգեյ Ղահրամանյանը կարծում է, որ կառավարության ընդունած փոփոխությունները 30-40 տոկոսով կնվազեցնեն ավտոմեքենաների հաշվառման-քննական բաժիններում գոյացող հերթերը։
Sputnik
Ղահրամանյան. «Մեքենաների գրանցման նոր մոտեցումները կհեշտացնեն վարորդների կյանքը»

Կառավարության վերջին նիստում ավտոմեքենաների պետական գրանցման կարգի վերաբերյալ ընդունված որոշումը դրական անդրադարձ կարող է ունենալ ավտոմեքենաների գրանցման աշխատանքների դյուրացման և հերթերի նվազեցման  գործում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ղահրամանյանը։

Ոստիկանությունը խոստանում է վերացնել հերթերը. ավտոմեքենաները կհաշվառվեն նոր կարգով

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ղահրամանյանը դրական է արձագանքել կառավարության վերջին նիստում ավտոմեքենաների պետական գրանցման կարգի վերաբերյալ ընդունված որոշումը, որով լրացումներ ու փոփոխություններ են արվել դեռ 9 տարի առաջ ընդունված որոշման մեջ:

«9 տարի առաջ ընդունված որոշման մեջ կատարած կարևորագույն փոփոխություններից մեկն այն է, որ վերացվում է ՀՀ-ում արդեն իսկ գրանցված (հաշվառված) տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացում ՃՈ ՀՔԲ (հաշվառման-քննական բաժին, խոսակցական՝ ՄՌՈՒ) ներկայացնելու պարտադիր պահանջը»,- ասաց նա:

Բացի այդ, հանվում է նաև սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ստուգման գործառույթը, այն հիմնավորմամբ, որ ՃՈ էլեկտրոնային բազայում պահպանվում են սեփականատերերի տվյալները:

Ժամկետների մեջ տեղավորվում են. Գյումրու ավտոմաքսատունը հոկտեմբերից կաշխատի

«Հասկանալի է, որ խոսքն արդեն իսկ Հայաստանում գրանցված ավտոմեքենաների մասին է և նոր ներկրվողներին չի վերաբերում»,- նշեց նա:

Անձնագրային բաժանմունքներում մանրը վերադարձնող սարքեր կտեղադրեն, հերթերն էլ կառավարելի կդառնան

Ղահրամանյանի դիտարկմամբ` հիշյալ ՀՔԲ-ների (կամ ՄՌՈՒ-ների) մոտ հերթերում գտնվող անձանց 35-40 տոկոսը հենց գրանցված մեքենաների պատճառով են այդտեղ: Կառավարույթան նոր որոշումը թույլ է տալիս ենթադրել, որ առնվազն այդ չափով հերթերը կթեթևանան, ինչն էլ, իր հերթին կանդրադառնա Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքի արագության ու արդյունավետության վրա: