Պացիենտն առողջանում է. առողջապահության նախարարն ախտորոշել է Հայաստանի քաղաքական դաշտը

Հայաստանի քաղաքական մթնոլորտը գնալով առողջանում է։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ախտորոշումն է ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Վերջին 2 տարում Հայաստանի քաղաքական մթնոլորտը առողջ է և գնալով առողջանում է։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հիվանդագին դրսևորում չեմ տեսնում, ընդհակառակը` տեղի ունեցող պրոցեսները, կարծում եմ, տանում են երկրի քաղաքական մթնոլորտի, կուսակցությունների  առողջացմանը, մարդ–կուսակցությունների աստիճանաբար վերացմանը և այլն»,– ասաց Թորոսյանը։

Հրաժարականները ևս առողջապահության նախարարը դիտարկում է քաղաքական դաշտի առողջացման համատեքստում` նշելով, որ հետհեղափոխական շրջանում հրաժարականներն ավելի շատ պետք է լինեն։

Հայաստանը դե ֆակտո պատերազմի մեջ է. Անվտանգության խորհրդի քարտուղար

«Եթե ժամանակին կարող էինք տեսնել հրաժարականներ, որոնց մասին ընդհանրապես չէր խոսվում, հիմա աստիճանաբար սկսում են խոսել, վերլուծություններ են արվում, այդ թվում` հենց քաղաքական գործիչների կողմից։ Կարծիքներ են հայտնվում, և ոչ թե պարզապես լուռ հետևում են պրոցեսներին»,– ասաց Թորոսյանը։

Ինչ են Հայաստանին տալիս Արմեն Սարգսյանի արտասահմանյան ուղևորությունները. տեսանյութ

Պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին, Թորոսյանը նշեց, որ վարչապետի` նման պահանջի դեպքում մի վայրկյան իսկ չի մտածի, քանի որ խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է։

«Գոլդեն Փելեսով» հետաքրքրվողները շատ են. կառավարությունը դեռ մտածում է

«Եթե մի օր պարզվի, որ մենք թուլանում ենք ստանձնած դրական փոփոխությունները մեր երկիր բերելու հարցում, ապա ավելի ճիշտ բան, քան թողնել ուրիշներին դրանով զբաղվել` չկա»,– ասաց նախարարը։

Ոստիկանությունը խոստանում է վերացնել հերթերը. ավտոմեքենաները կհաշվառվեն նոր կարգով

Որպես իր ղեկավարած ոլորտի հիմնական բարեփոխումներ` Թորոսյանը նշեց, որ վերջին երկու տարում Հայաստանում ավելի շատ մարդիկ են սկսել բուժվել պետության հաշվին։