ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի— Sputnik. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կշարունակվի դասավանդվել Հայաստանի դպրոցներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ն։
«Դպրոցներում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի` դպրոցներից հանելու հարց մեր առջև չի բարձրացվել։ Առարկան կշարունակի դասավանդվել»,–ասաց Գարեգին Բ–ն։
Նրա խոսքով` այլ հարց է դասագրքի բովանդակությունը, որն առաջիկայում որոշակիորեն կփոփոխվի։
Նշենք, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդվում է 5-7–րդ դասարաններում։
Կգործի տնօրենների հավաստագրման նոր կարգ. ինչո՞ւ են դժգոհ դպրոցների տնօրենները
Առարկայի դասավանդումը պարբերաբար քննարկման թեմա է դառնում ԶԼՄ–ներում ու սոցցանցերում։ Ոմանք պնդում են, թե առարկայի դասավանդումն անթույլատրելի է, քանի որ դա դիտարկվում է որպես կրոնական քարոզչություն հանրակրթական դպրոցներում, մյուսներն էլ կարևորում են առարկայի գոյությունն ու առաջնային պլան մղում երեխաների քրիստոնեական դաստիարակության անհրաժեշտությունը։
Մոլորություն է, թե գիշերօթիկը միայն քնելու տեղ է. Գևորգ Պետրոսյանը` դպրոցների փակման մասին