Աշունը կշարունակի ջերմացնել. եղանակի տեսություն

Առանց տեղումների եղանակը կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը, իսկ հանգստյան օրերին սպասվում են տեղումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նշվում է, որ սեպտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Սյունքիում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Գյուղացիները թափում են սմբուկի բերքը. մթերման հարցը չի լուծվում. «Փաստ»

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների ժամանակ. ցերեկը սպասվում է +28-ից +30, երեկոյան` +25-ից +27, իսկ գիշերային ժամերին +13-ից +15 աստիճան տաքություն: