Վթար Բավրայի ճանապարհին. վարորդներից մեկը հոսպիտալացվել է

Դեպքի վայր մեկնած մեկնել հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վթար շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. վիրավորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են 43-ամյա Հայկ Գ.-ի վարած «ՎԱԶ-2106» և Տամալ Գ.-ի վարած «Scania» մակնիշների ավտոմեքենաները»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության:

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորը՝ 41-ամյա Արտուշ Գ.-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից: 

Փաշինյանն այլևս չի փրկի, կամ ինչպես ստիպել հայ վարորդներին հետևել երթևեկության կանոններին

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: