Սննդակարգ` առանց սահմանափակումների. անգլուհին պիցցայի և մակարոնի օգնությամբ նիհարել է 32կգ

Անգլիացի Սամանթա Ֆրիգոն դիետա է հորինել, որը օգնել է նրան նիհարել առանց սննդակարգը սահմանափակելու։ Նա իր գաղտնիքը ներկայացրել է նաև այլոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Անգլիացի Սամանթա Ֆրիգոն սոցցանցերում հրապարակել է նիհարելու սեփական մեթոդը, որն նրան օգնել է կարճ ժամանակում 32 կգ քաշ գցել։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։

Առանձնապես զարմանալի չէր լինի, եթե սննդակարգը չներառեր սպագետի , այսինքն` մակարոն) և պիցցա։ Այդ պատճառով կինն անմիջապես դարձել է սոցցանցերի աստղ. նիհարելու նրա մեթոդը օրեցօր ավելի մեծ տարածում է գտնում կանանց շրջանում։

Ինչպես գրում է Սամանթան, նա աշխատանքի է անցել փաբում, և քանի որ սնվելն այնտեղ անվճար էր, հենց աշխատանքի վայրում էր ուտում, այն էլ` ֆասթֆուդ։ Արդյունքում, կարճ ժամանակահատվածում նա դարձավ 92 կգ։ Աղջկա ինքնազգացողությունը վատացավ, դարձավ քնկոտ էր։

Սամանթան հասկացավ, որ ինչ–որ բան պետք է փոխել։ Նա հատուկ դիետա ընտրեց, որը թույլ էր տալիս իրեն ուտել պիցցա և սպագետի, սակայն խիստ սահմանափակ քանակով` համաձայն կիլոկալորիաների սահմանված լիմիտի։

Այնուհետև նա ամբողջությամբ հրաժարվեց գազավորված ըմպելիքներից, սկսեց նվազեցնել սննդի չափաբաժիններն ու իր սննդակարգից վերացրեց ֆասթֆուդը` համբուրգերները, բուրգերները, շաուրման, հոթ–դոգը և այլն։

Որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունն այնքան լավացավ, որ որոշեց մարզասրահ հաճախել ֆիզիկական մարզավիճակը պահելու և արդյունքները բարելավելու համար։

9 ամսվա ընթացքում Սամանթա Ֆրիգոն նիհարեց 32 կգ և այժմ հանգիստ տեղադրում է իր լուսանկարները սոցցանցերում` իր օրինակով ոգեշնչելով ուրիշ աղջիկների և կանանց։

Այնպես որ, նրանք, ովքեր ցանկանում են մինչև հաջորդ ամառ մի լավ նիհարել, թող ընտրեն Ֆրիգոյի դիետան։