Ռուսաստանը Հայաստանին 20 միլիոն դոլարի չափով աջակցություն կցուցաբերի

Մոսկվան կֆինանսավորի Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության ծրագրերի շրջանակում մարդասիրական նախագծերի իրականացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունն առաջիկայում  Հայաստանին անհատույց կտրամադրի մոտ 20 միլիոն դոլար` մարդասիրական ծրագրերի իրագործման համար։

«Պահպանել և բազմացնել». ՌԴ–ն Հայաստանին կներկայացնի դատական փորձաքննության ոլորտի փորձը

Sputnik Արմենիայի տվյալներով` աջակցությունը կցուցաբերվի ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակում։

ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչև 18 միլիոն դոլար կհատկացվի։

Բարեգործություն` շշի կափարիչով. ևս մեկ երեխա անվասայլակ ստացավ

Եվս մոտ 2,8 միլիոն դոլար կտրամադրվի ՄԱԿ Զարգացման ծրագրին` ուղղված Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանամերձ մարզերում ներառական տնտեսական զարգացման աջակցությանը։

«Դուք ահռելի ավանդ եք ունեցել Անտարկտիկայի զարգացման մեջ». Մեդվեդևը` Չիլինգարովին

Նշենք, որ Ռուսաստանը 2015թ–ից ֆինանսավորում է ՄԱԿ մի շարք ծրագրեր` ուղղված Հայաստանի գյուղական զբոսաշրջության, արդյունաբերության, մարզերի զարգացմանը։ Այս ծրագրերին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ մեր ինֆոգրաֆիկայում։

Ռուսաստանը Հայաստանին 20 միլիոն դոլարի չափով աջակցություն կցուցաբերի