Քննչականը փնտրում է միկրոավտոբուսից գողացած քարտով գումար կանխիկացնողին. լուսանկար

Նախաքննության ընթացքում ստացվել է կանխիկացման պահը ֆիքսած սարքի լուսանկարները, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն  կատարած անձին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Երևանյան միկրոավտոբուսներից մեկի սրահում գաղտնի հափշտակել են դրամապանակ, որի մեջ եղել է գումար, անձը հաստատող փաստաթղթեր, բանկային քարտեր: Դրանցից մեկից անհայտ անձը Բաղրամյան պողոտայում գործող բանկոմատից նույն օրը կանխիկացրել է 450.000 ՀՀ դրամ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հանցագործները չեն կարող օգտագործել բանկոմատից գողացած թղթադրամները. բանկի հայտարարությունը

«Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 27-ին  ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչուհին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ից մինչև 11:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը երթուղային գումար՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս»,–ասվում է Քննչական կոմիտեի` այսօր  տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես և ովքեր են փորձել Երևանում բանկոմատներ թալանել. մանրամասներ

Դեպքի առթիվ  հուլիսի 7–ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (գողություն)  և 324-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Երևանում բանկոմատը պայթեցրել և խոշոր գումար են գողացել

Նախաքննության ընթացքում ստացվել է կանխիկացման պահը ֆիքսած սարքի լուսանկարները, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն  կատարած անձին:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, և միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին,  կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Քննչականը փնտրում է միկրոավտոբուսից գողացած քարտով գումար կանխիկացնողին. լուսանկար