Նոր ժետոններ և այլ անակնկալներ. Երևանի մետրոն աշխատանքի նոր ռիթմ է խոստանում

Երևանյան մետրոյում նոր ժետոններ են հայտնվել. գոհ են և՛ աշխատակիցները, և՛ ուղևորները։ Սրանում անձամբ համոզվել է Sputnik Արմենիայի թղթակիցը` շրջելով ստորգետնյա տրանսպորտով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik, Նանա Մարտիրոսյան. Սեպտեմբերի 25–ից երևանյան մետրոյում շրջանառության մեջ են մտել նոր ժետոններ։ Դիզայնով դրանք հներից չեն տարբերվում, սակայն նորերը չեն «խցանվում» և ուղևորներին անհարմարություն չեն պատճառում։

Նոր ժետոններ և այլ անակնկալներ. Երևանի մետրոն աշխատանքի նոր ռիթմ է խոստանում

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մետրոպոլիտենի դրամարկղի աշխատակցուհիներ Սոնյան ու Սոնան հայտնեցին, որ վաղ առավոտից մինչև կեսօր հասցրել են ավելի քան երկու հազար ժետոն վաճառել։ Նրանք վստահեցնում են, որ գրեթե բոլոր ուղևորները նկատել են տարբերությունն ու գոհ են մնացել նորույթից։

Նոր ժետոններ և այլ անակնկալներ. Երևանի մետրոն աշխատանքի նոր ռիթմ է խոստանում

«Առաջ շատ հաճախ սարքը չէր ընդունում ժետոնները: Ուղևորները ստիպված էին լինում վերադառնալ ու փոխել դրանք։  Հիմա նման խնդիր չկա, դա լավ խնայում է ուղևորների ժամանակը»,– ասաց Սոնյան։

Նոր ժետոններ և այլ անակնկալներ. Երևանի մետրոն աշխատանքի նոր ռիթմ է խոստանում

Երևանցիներին ուրախացնում է, որ դեռ կարելի է հին ժետոններով մետրո նստել։ Սակայն այստեղ վատ կողմ էլ կա. մետրոյի աշխատակիցները ստիպված են լինելու օրվա վերջում ձեռքով առանձնացնել հին ու նոր ժետոնները՝ հները հետագայում վերացնելու համար։

Նոր ժետոններ և այլ անակնկալներ. Երևանի մետրոն աշխատանքի նոր ռիթմ է խոստանում

«Ժետոնները փոխելը ժամանակավոր լուծում է։ Հետո ուզում ենք մետրոյում երթևեկության նոր հակամարգի անցնել։ Հենց այդ պատճառով էլ ժետոնների դիզայնն ու գույնը չի փոխվել` լրացուցիչ ծախսերից խուսափելու համար։ Այժմ 200 հազար ժետոն է թողարկվել, դրա վրա գրեթե մեկ միլիոն դրամ է ծախսվել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը։

Նոր ժետոններ և այլ անակնկալներ. Երևանի մետրոն աշխատանքի նոր ռիթմ է խոստանում

Նա անձամբ առավոտյան շրջել է մետրոյի բոլոր կայարաններով, շփվել աշխատակցների և ուղևորների հետ։ Համոզվել է, որ ամեն ինչ կարգին է, ժետոններն աշխատում են, սարքավորումները «ճանաչում» են դրանք։

«Մետրոն չի սահմանափակվի նոր ժետոններով։ Կլինեն նաև հետաքրքիր մշակութային անակնկալներ, արդեն հաջորդ տարի նոր գնացքներ կհայտնվեն»,–ասաց Ավետիսյանը։

Նա հայտնեց նաև, որ մետրոն զարգանում ու գնալով ավելի մեծ պահանջարկ է ստանում։ Միայն սեպետմբերի 24–ին 69,5 հազար մարդ մետրո է մտել, ինչը 20%–ով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը։ Իսկ ամենամարդաշատ կայարանն այս պահին «Երիտասարդականն» է։ Դրանից ուսանողների մեծ հոսք է օգտվում։

Նոր ժետոններ և այլ անակնկալներ. Երևանի մետրոն աշխատանքի նոր ռիթմ է խոստանում