Լևոն Արոնյանը դուրս մնաց աշխարհի գավաթի պայքարից

Հայ գրոսմայստերը մասնակցում էր 1,6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարին, բայց չկարողացավ անցնել կիսաեզրափակիչ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանն ավարտեց պայքարը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը կազմակերպվել է Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում։

Լևոն Արոնյանը դարձել է Սենթ-Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող

Քառորդ եզրափակիչում նա պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։

Ֆրանսիացին կիսաեզրափակիչում կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, որը հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրին Սյոնգին։

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ չինացի Դին Լիրենը։

Դին Լիրենի մրցակիցը կլինի Նիկիտա Վիտյուգով – Յանջի Յու զույգի հաղթողը։ Նրանք վիճարկում են կիսաեզրափակիչի ուղեգիրը։

Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 1,6 միլիոն դոլար է։ Գավաթակիրը կստանա 110 հազար դոլար, երկրորդ տեղում հայտնված շախմատիստը` 80 հազար դոլար, երրորդը` 60 հազար, չորրորդը` 50, իսկ քառորդ եզրափակիչի մասնակիցները` 35 հազարական դոլար։

Թուրք կազմակերպիչները «վախեցել» են հայ շախմատիստուհուն տեսնել իրենց մրցաշարում