Կրակոցներ Էջմիածնում. երիտասարդը շների՞ն է կրակել

Տեղեկություններ կան, որ թանկարժեք մեքենայով երիտասարդին բերման են ենթարկել հատուկ օպերացիայի արդյունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ Արմավիրի մարզում վաղ առավոտյան կրակոցներ են հնչել։

Վանաձորում խմբակային վեճն ավարտվել է դանակահարությամբ

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ Էջմիածնի ոստիկանները հատուկ օպերացիա են իրականացրել ու կրակոցներ արձակած երիտասարդին իր թանկարժեք մեքենայով հանդերձ բերման են ենթարկել ոստիկանություն։

Քաղաքում խոսում են, որ երիտասարդը որևէ մեկի հետ չի վիճել, պարզապես թափառող շներին վնասելու կամ վախեցնելու համար է կրակոցներ արձակել։

Կոտայքի մարզում տղամարդը ծեծել ու դանակով հարվածել է երիտասարդ կնոջը

Սա է իրականությունը, թե այլ բան է կատարվել Էջմիածնում, կպարզեն իրավապահները։

Այնթապում «աղջկա թեմայով» դանակահարություն է եղել. 2 երիտասարդ հիվանդանոցում է