«Հայկը խնդիր չուներ, նա սիրում էր ապրել». Կոմանդոսը` նախկին ոստիկանապետի մասին

Կոմանդոսը խոսել է մահացած Հայկ Հարությունյանի մասին` վստահեցնելով, որ նա շատ լավ զրուցընկեր էր` այնքան լավ, որ վերջին հանդիպման ժամանակ օդանավակայանում էին մոռացել նրան, ում պետք է երկուսով դիմավորեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը սիրում էր ապրել, սիրում էր կյանքը։ Այսօր Հարությունյանի հոգեհանգստի արարողության ներկա գեներալ–մայոր Կոմանդոսը (Արկադի Տեր-Թադևոսյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում։

Հայկ Հարությունյանի մահից հետո առգրավել են նրա տան մուտքը նկարահանող տեսախցիկները

«Հայկը խնդիր չուներ, նա սիրում էր ապրել։ Ես նրան լավ գիտեմ, նա իմ մարտական ընկերն էր»,–ասաց Կոմանդոսը։

Նա հիշեց, որ վերջին անգամ Հարությունյանի հետ օդանավակայանում է հանդիպել։ Գնացել էին իրենց ընդհանուր ընկերներից մեկին դիմավորելու։ Կոմանդոսի խոսքով` այնքան վաղուց չէին տեսել իրար և այնքան խոսելու բան կար, որ օդանավակայանում թողել էին նրան, ում պետք է դիմավորեին։

«Ժամանակին կնոջս ընկերակցությամբ հաճախ էինք հանդիպում Հայկի հետ։ Նա մաքուր ու պարզ մարդ էր, ամեն օր մտածում էր` ինչ աներ, որ վաղվա օրն ավելի լավը լինի։ Հայկը լավ զրուցընկեր էր, իմ փոքր ընկերը»,–ասաց Կոմանդոսը։

Հայկ Հարությունյանն առանձնատանը մենակ չի եղել. նոր մանրամասներ` նախկին ոստիկանապետի դեպքից

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ մահից առաջ Հարությունյանը զգալի քանակությամբ ալկոհոլ է օգտագործել։ Հայտնի է նաև, որ նախկին ոստիկանապետը վերջին մի քանի օրը ամառանոցում է եղել, ընդ որում՝ ոչ մենակ:

Հայկն ուժեղ մարդ էր. Ալիկ Սարգսյանը` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին