Օթերևութաբանները տաք օրեր են խոստանում. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օթերևութաբանները կանխատեսում են, որ օդի ջերմաստիճանն էլ աստիճանաբար կբարձրանա։
Sputnik

Սեպտեմբերի 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`  15-20 մ/վ:

Հայտնի է` Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը երբ կվերսկսի աշխատանքը

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

«Շրջապատված եմ սիրով».Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին սպասվում է +26-ից +28, երեկոյան` +21-ից +23, իսկ գիշերը` +10-ից +12 աստիճան տաքություն։