ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հեղափոխությունից հետո շատերի մտածելակերպը չի փոխվել, քանի որ մարդկանց թվում է` ամեն ինչ նույնն է մնալու, բայց Սերժ Սարգսյանի փոխարեն ուրիշ մարդ է նստած լինելու։ Այս մասին Փաշինյանն ասաց Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Գողը գողություն է անում, բռնվում է ու ասում՝ բա մենք սրա՞ համար էինք հեղափոխություն անում: Կաշառակերը կաշառք է վերցնում, բռնվում է, ասում է՝ բա մենք սրա՞ համար էինք հեղափոխություն անում: Չեմ հասկանում` ինչպես կարելի է այս փոփոխություններից հետո լինել պետական պաշտոնյա ու մտածել, թե կարող է նորից կաշառք վերցնել։ Այդ մարդիկ հեռուստացույց չե՞ն նայում, լուրեր չե՞ն կարդում, ՀՀ–ից են, թե՞ ոչ»,–ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ երբեմն հանդիպում է հայացքների, թե` լավ, հեղափոխությունը եղավ, այդ ամեն ինչը լավ է, իսկ ե՞րբ ենք բաժանելու փողերը, ոլորտները։
Փաշինյանը համաձայնագրի ստորագրումից հետո սելֆի է արել նահանգապետի հետ
Նրա խոսքով` այսպիսի երևույթների հետ կոմպրոմիսի չի գնալու, և Հայաստանից պետք է արմատախիլ արվեն կոռուպցիան, հովանավորչությունը, մենաշնորհները:
«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել». Սասուն Միքայելյան
Հիշեցնենք, որ դեռ 2018–ին հունիսին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում այլևս համակարգային կոռուպցիա չկա։ Նրա խոսքով` Հայաստանում արդեն հակակոռուպցիոն մթնոլորտ է։