Իրանի քաղաքացու ուղեբեռում թմրանյութ է հայտնաբերվել. նա կալանավորվել է

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում կատարած զննության արդյունքում հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի -Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է հանրապետության սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական փորձը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Իրանի քաղաքացու ուղեբեռում թմրանյութ է հայտնաբերվել. նա կալանավորվել է

«Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Շ.Ս.-ի ուղեբեռը: Նրա ճամփորդական պայուսակում  ներկառուցված կողամասում հայտնաբերվել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

«Անհարմար է, մի՛ արեք նման բաներ». շոու բիզնեսի ներկայացուցիչները վճարո՞ւմ են հարկերը

Նշվում է, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով՝ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի, 1-ին մասի այն է`թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու հատկանիշներով:

Իրանի քաղաքացին կալանավորվել է: