Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն վերադառնում է «Women’s Club»

Լիլի Մորտոյի բեմական կերպարներն ու ելույթները մշտապես հայտնվում էին բուռն քննարկումների և քննադատությունների կիզակետում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 Սեպտեմբեր — Sputnik. Հայկական «Բարբի», մոդել, էրոտիկ լուսանկարներով հայտնի Լիլի Մորտոն վերադառնում է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Women’s Club» հումորային հաղորդաշար։ Այս տեղեկատվությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Լիլի Մորտոն։

Լիլի Մորտոն էրոտիկ լուսանկարով դիմել է իր քննադատներին

«Միայն կասեմ, որ վերադառնում եմ «Women’s Club», այլ տեղեկատվություն այս պահին չեմ կարող տալ»,-ասաց նա։

Ավելի վաղ, մոդելը  Instagram-ի իր էջում՝ «սթորի» բաժնում տեսանյութ էր հրապարակել, որից պարզ էր դառնում, որ նա շարունակում է իր մասնակցությունը հումորային հաղորդաշարին։

Հիշեցնենք, որ մայիսին Լիլին հեռացել էր «Women’s Club»-ից։

Նա ինձ է պատկանում, ես էլ իրեն․սկանդալային Լիլի Մորտոն ընտրյալի հետ լուսանկար է հրապարակել

«Հարգելիներս, իմ և «Women’s Club»-ի համագործակցությունը դադարեցվում է՝ իմ իսկ ցանկությամբ։ Շնորհակալություն», - գրել էր նա։

«Women’s Club»-ը Լիլիի հեռուստատեսային առաջին փորձն է։