Պուտինը ծրագրում է Հայաստան գալ հոկտեմբերի 1-ին․ Ռուդենկո

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը խոսել է ՌԴ նախագահի հայաստանյան այցի մասին ու վստահեցրել, որ քաղաքական ինտենսիվ երկխոսությունը պահպանվում է բարձրագույն մակարդակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Պուտինից ու Թրամփից

«Հայաստանն ու Ռուսաստանը վստահաբար ընթանում են բազմոլորտ գործակցության ամրապնդման ուղղությամբ։ Քաղաքական ինտենսիվ երկխոսությունը պահպանվում է բարձրագույն մակարդակում։ Մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 1-ին, Պուտինը կայցելի Երևան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար»,- ասել է Ռուդենկոն Հայաստանի Անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ։

Հիշեցնենք, որ դեռ մայիսի 8–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին ժամանելու է Հայաստան:

Ռուսները կգնան, բայց չինացիները չեն գա. ինչ կտա Հայաստանին ՀԿԵ–ի շուրջ ծավալված աղմուկը