Փաշինյանը համաձայնագրի ստորագրումից հետո սելֆի է արել նահանգապետի հետ

Նյու Յորքում շրջանակային համաձայնագիր է ստորագրվել, որից հետո Հայաստանի վարչապետը հերթական սելֆին է հրապարակել Facebook–ում։
Sputnik

ԵՐԵՎԱն, 24 սեպտեմբերի – Sputnik. Նյու Յորքում Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև համագործակցության Շրջանակային համաձայնագիր ստորագրվեց։ Facebook-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։

Ինչու է Փաշինյանն ԱՄՆ մեկնել չարտերային չվերթով. պատասխանում է մամուլի քարտուղարը

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսմը։ Համաձայնագրով Հայաստանը և Կալիֆոrնիան կզարգացնեն համապարփակ համագործակցությունը բոլոր ուղղություններով։

Վարչապետը նշել է, որ Կալիֆոrնիան Ամերիկայի հայության կենտրոններից է, ինչպես նաև ԱՄՆ ամենանորարարական տնտեսությունն ու տեխնոլոգիական ձեռքբերումներ ունեցող նահանգը, և Հայաստանը հետաքրքրված է էլ ավելի ամրապնդելու կապերը ԱՄՆ ամենահայաշատ նահանգներից մեկի հետ։

Փաստաթղթի ստորագրումից հետո Փաշինյանը սելֆի է արել նահանգապետի հետ և նաև այդ լուսանկարը հրապարակել Facebook–ում։ ՀՀ վարչապետը նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան։ Նյուսմը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և խոստացել դիտարկել հարմար ժամկետներում մեր երկիր այցելելու հնարավորությունը։

Հիշեցնենք` Փաշինյանն ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 21-ին։

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը «ցնցելու» է կառավարությունը. «Իրատես»