Մայր Աթոռի համար անընդունելի է BBC լրատվամիջոցի այսպիսի վարքագիծը

Նշվում է, որ հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` իր աշխարհասփյուռ թեմերով, ծխական համայնքներով ու բարեպաշտ ժողովրդով շրջապատված, ուժեղ ու միասնական է առավել, քան երբևէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Խորապես ցավում ենք, որ աշխարհահռչակ BBC-ն, թերևս ապակողմնորոշված սեփական թղթակիցների ու անձնական շահագրգռվածություն ունեցող այլ անհատների կողմից, շարունակում է անմիտ պատմությունների հրապարակումը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ուշագրավ բացահայտումներ` Էջմիածնի վերականգնվող Մայր տաճարում. ինչո՞վ կզարմացնի Մայր Աթոռը

Նշենք, որ BBC–ի ռուսական ծառայությունն օրեր առաջ հոդված էր հրապարակել «Ապստա՞մբ, թե՞ բարեփոխիչ. Հայր Կորյուն, ով մարտահրավեր է նետել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին» խորագրով, որտեղ անդրադարձ էր կատարվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ ծավալված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժմանը և դրա նախաձեռնող Հայր Կոյրունին։

«Այս պատմությունները բխում են բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու կողմից իրենց հակականոնական ընթացքի և վարքագծի համար կարգալույծ հռչակված որոշ անհատների շահերից` նպատակ ունենալով անվանարկել մեր Ազգային Եկեղեցին»,–ասված է հաղորդագրության մեջ։

 

Կաթողիկոսն ու արդարադատության նախարարը քննարկել են «Ստամբուլյան կոնվենցիան»

Նշվում է, որ հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` իր աշխարհասփյուռ թեմերով, ծխական համայնքներով ու բարեպաշտ ժողովրդով շրջապատված, ուժեղ ու միասնական է առավել, քան երբևէ։

«Մայր Աթոռի համար անընդունելի է BBC լրատվամիջոցի այսպիսի վարքագիծը»,–նշված է տարածված հաղորդագրությունից։