Ճանապարհորդությունը մոտ կես ժամ է տևել։ «Դա թեստային ուղևորություն է ինքնագնաց վագոնով, երթևեկությունը ծրագրվում է գործարկել այս տարվա դեկտեմբերին», – ՌԻԱ Նովոստիին հայտնել է «ՍԳՄ Մոստ» ընկերության սեփականատեր Արկադի Ռոտենբերոգը։
Շինարարության ղեկավար Ալեքսանդր Օստրովսկին նշել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի. ավարտվել է կամրջային կառույցների մոնտաժը, կառուցվում են երկաթուղային հաղորդակցությունները, իսկ Թամանի թերակղզում ընթանում է հողերի վերամշակման գործընթացը։
Ղրիմի կամրջի գեղեցկությունը․ մայրամուտից մինչև արևածագ
Նրա խոսքով` գնացքների արագությունը կազմում է մինչև 80 կմ/ժ։
Ղրիմի կամուրջն ամենաերկարն է Ռուսաստանում` 19 կմ։ Ավտոմեքենաների երթևեկությունն ի սկզբանե նախատեսվել էր սկսել 2018թ–ի դեկտեմբերին, բայց աշխատանքները ժամանակից շուտ էին ավարտել. Վլադիմիր Պուտինը կամրջի ավտոմոբիլային մասը բացել էր մայիսի 15–ին։