«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը կալանավորվել է

Լյովա Բաղդասարյանին կալանավորելու համար հիմք հանդիսացած հոդվածները դեռևս հայտնի չեն։ Գործն ԱԱԾ-ում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս լուրը հաստատեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

«Վանաձոր» ՔԿՀ–ի նախկին պետը ձերբակալվել է. «հարգված» կալանավորներին լավ է նայել

«Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է, սակայն թե որ հոդվածով` տեղեկություններ չունենք»,–հայտնեցին ԱԱԾ–ից։

Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին սեպտեմբերի 18-ի առավոտյան։

Ձերբակալվել է «Կոշ» ՔԿՀ պետը

Հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Բունտ` ի պաշտպանություն «զոն նայողների». ի՞նչ իրավիճակ է ՔԿՀ–ներում