Հայտնի է` Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը երբ կվերսկսի աշխատանքը

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերը, որոնց գինը տատանվում է 9 335–ից 19 685 դրամի սահմանում, արդեն վաճառվում են երեք կայարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքն աշխատանքը կվերսկսի հոկտեմբերի 2-ից: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ռուսները կգնան, բայց չինացիները չեն գա. ինչ կտա Հայաստանին ՀԿԵ–ի շուրջ ծավալված աղմուկը

Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց:

Երևանից գնացքը մեկնելու է Թբիլիսի ամսվա զույգ օրերին, ժամը 21:30-ին:

Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին, ժամը 20:20-ին:

Ուղևորությունը տևում է 10 ժամ 20 րոպե:

Տոմսերի գները տատանվում են 9 335 դրամից պլացկարտում վերևի տեղի համար, մինչև 19 685 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար:

Չի կարելի Հարավկովկասյանի հարցը օդից կախված թողնել. Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է, իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

«Ռուսական երկաթուղիները» կխզի՞ պայմանագիրը. ՀՀ տրանսպորտի նախարարության մեկնաբանությունը