Հայաստանի բնակիչներն ու հյուրերը մի քանի օր կվայելեն աշնան արևը. եղանակի տեսություն

Թավշյա աշունը թույլ կտա, որ որոշ ժամանակ էլ վայելենք արեգակի ջերմությունը։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին` սեպտեմբերի 24-27-ը, Հայաստանի տարածքում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-27-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշված ժամանակահատվածում անձրև չի տեղա նաև Երևանում։

Ռուս բժշկուհին բացատրել է, թե ինչու է Սաթենիկն «արտասվում բյուրեղներով»

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 26-28 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +10 աստիճան։

Ինչպես հնդկուհին ամուսնացավ հայի հետ և սիրահարվեց Հայաստանին. մի կյանքի պատմություն