ՖԻՖԱ–ն տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Լիոնել Մեսսիին

Տարվա լավագույն ֆուտբոլիս կոչմանն արժանանալու համար պայքարում էին նաև Ռոնալդուն ու Վիրջիլ վան Դեյքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Միլանում կազմակերպված The Best 2019 մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվեց, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռոման» տասը ֆուտբոլիստով հաղթեց, Մխիթարյանը փոխարինվեց խաղավերջում

Նա այս անվանակարգում առաջ անցավ «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուից և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքից:

Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Հաղթանա՜կ. Հակոբ Մկրտչյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Մեսսին արգենտինացի է: Ծնվել է 1987թ. հունիսի 24-ին Ռոսարիոյում: Համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր հետնորդը: 

Ինչու հայ ըմբիշներն ավելի լավ արդյունք չգրանցեցին ԱԱ–ում. մեկնաբանում են մարզիչները