Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում հայտնաբերվել և ոստիկանություն ՔՀԳ վարչություն բերման է ենթարկվել սեփական որդուն սպանելու համար Ուկրաինայի ոստիկանության նախաձեռնությամբ միջազգային հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Սեպտեմբերի 16-ին 65-ամյա տղամարդը Ուկրաինայի Միրոնովկա գյուղում սպանել էր 42-ամյա որդուն, այնուհետև օդանավով տեղափոխվել էր Հայաստան ու թաքնվել։
Գնդապետ է կալանավորվել. նա ՌԴ կողմից հետախուզվողին թաքցնելու համար 68 մլն դրամ է ուզել
65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնողին։