ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը «ցնցելու» է կառավարությունը. «Իրատես»

«Իրատեսի» տվյալներով` այս հարցով պայմանավորված` և՛ օրենսդիր, և` գործադիր հատվածում կլինեն տուժածներ, սակայն խնդիրը միայն հրաժարականներով ու մանդատ վայր դնելով չի հանգուցալուծվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Իրատես» թերթի տեղեկություններով`ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը, որից կտուժի նաև ԱԺ-ն։ «Ամուլսարի հարցը վերջնականապես կվճռվի, հանքը շահագործվելու է։ Այս մասին ակնարկեց իր ասուլիսում նաև Փաշինյանը։ «Շրջակա միջավայրին վնաս են քաղաքակրթության բոլոր դրսեւորումները՝ ներառյալ գրերի գյուտը։ Ի՞նչ եք առաջարկում: Բրոնզե դա՞ր վերադառնանք»»,–գրում է թերթը:

Ինչ է հուշում Փաշինյան-Վանեցյան առճակատումը. վարչապետը ծուղակո՞ւմ է հայտնվել

«Իրատեսի» տվյալներով` այս հարցով պայմանավորված` և՛ օրենսդիր, և` գործադիր հատվածում կլինեն տուժածներ, սակայն խնդիրը միայն հրաժարականներով ու մանդատ վայր դնելով չի հանգուցալուծվի։

«Մեր տեղեկություններով, ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ ևս կկիրառվի՝ ճնշելու փողոցը։ Այս խնդիրը դրված է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի առաջ, որպեսզի կառավարության որոշումից հետո ապահովվի դրա կիրառումը։ Ի դեպ, բաց տեքստով Արման Սարգսյանին Փաշինյանն ասաց, որ աշխատանքի արդյունքով է պայմանավորված նրա հետագա պաշտոնավարումը»,–գրում է թերթը:

Փաշինյանի որդու հետ նման բան տեղի չի ունեցել. ՊՆ–ի մեկնաբանությունը

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին աշխատանքային այցով ԱՄՆ–ում է։ Երեկ Լոս Անջելեսում նա հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի, քաղաքապետի հետ, պատասխանել լրագրողների հարցերին։ Իսկ այսօր մեկնել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ գլխավոր վեհաժողովի 74–րդ նիստին։