Վանաձորում խմբակային վեճն ավարտվել է դանակահարությամբ

Դանակահարությունը տեղի է ունեցել «Կանյոն» ռեստորանի տարածքում։ Տղամարդը կտրած-ծակած վնասվածքով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Երեկ գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կտրած-ծակած վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ։

Վթար շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. վիրավորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի՝ տղամարդը դանակահարվել է «Կանյոն» ռեստորանային համալիրի տարածքում, որտեղ, ամենայն հավանականությամբ, խմբակային վեճ է տեղի ունեցել, ինչն էլ ավարտվել է տղամարդու դանակահարությամբ։

Հայկն ուժեղ մարդ էր. Ալիկ Սարգսյանը` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին

Տեղի իրավապահները պարզում են մասնակիցների շրջանակն ու դեպքի հանգամանքները։

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։