ՌԱԴԻՈ

«Օրենքի այս նախագծով քրեական տարրերի դեմ պայքարը անարդյունավետ կլինի». Տիգրան Խաչիկյան

Տիգրան Խաչիկյանը կարծում է, որ օրենքում փոփոխությունները անհրաժեշտ և գովելի են, բայց այս տարբերակով քրեական տարրերի դեմ պայքարը անարդյունավետ կլինի։
Sputnik

Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավելու ու պահպանելու համար: 

«Հայաստանի Հանրապետությունը քրեական հեղինակությունների համար չէ». Ալեն Սիմոնյան

Տիգրան Խաչիկյանը խոսել է նախագծի հետ կապված ռիսկերի մասին ու անդրադարձել նախագծով պայմանավորված և ՔԿՀ-ներում առաջացած վերջին հուզումներին ու անկարգություններին: 

«Նախագծի գաղափարն ինքնին գովելի է և անհրաժեշտ, բայց ակնհայտ է, որ օրենքի այս նախագծով քրեական տարրերի դեմ պայքարը անարդյունավետ կլինի»,- նշեց  Խաչիկյանը: 

Մեր զրուցակիցը նշում է, որ փոխնախարար եղած ժամանակ իր ներկայացրել է օրենքի նախագիծը, սակայն նախարարությունից իր հեռանալուց հետո այն ենթարկվել է արմատական փոփոխության:

Լավ տղերքը և շիկահեր Ստելլան․ երևանցի «հեղինակությունների» և Արևմուտքի կովբոյների տարբերությունը

Թեև վարչապետի աշխատակազմը նախագիծը քննադատել էր կոշտ ձևակերպումներով, այնուամենայնիվ, կառավարությունը օգոստոսի 29-ին հաստատեց քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նշված փոփոխությունները: