Վանաձորցի երիտասարդին սպանել փորձած 58-ամյա տղամարդուն բռնել են

Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Վանաձորում 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձի համար հետախուզման մեջ գտնվող 58-ամյա տղամարդը հայտնաբերվել է, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Կրակոցներ Վանաձորում. 32-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազենով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում կրակել էր համաքաղաքացու՝ 1987թ. ծնված տղամարդու որովայնին՝ պատճառելով հրազենային վնասվածք:

Կրակոցներ Վանաձորում. վիրավոր կա

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Կրակոցներ և դանակահարություն Աղավնատուն գյուղում. կան վիրավորներ

58-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: