Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում չորրորդն է

Պոկում վարժությունում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց վրացի մարզիկը, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականներում հայտնվեցին բելառուսն ու վենեսուելացին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում ցույց տվեց 167կգ արդյունքը և զբաղեցրեց չորրորդ տեղը:

«Ռոման» տասը ֆուտբոլիստով հաղթեց, Մխիթարյանը փոխարինվեց խաղավերջում

Նույն քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը 160կգ արդյունքով 15-րդն է:

Աշխարհի չեմպիոնի կոչումը պոկում վարժությունում նվաճեց վրացի Ռևազ Դավիթաձեն, որի արդյունքն է 172կգ: 169կգ արդյունքով փոքր արծաթ նվաճեց բելառուս Ալեքսանդր Բերսանովը, երրորդ տեղը պոկում վարժությունում զբաղեցրեց վենեսուելացի Ջովանի Սանչեսը:

Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ հրում վարժությունում և դուրս մնաց պայքարից

Հայ ծանրորդները համեմատաբար ուժեղ են հրում վարժությունում, այնպես որ սպասելիք դեռ ունենք: Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում հրել է 207կգ:

Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում բրոնզ նվաճեց