Անհրաժեշտության դեպքում կհրապարակենք Ադրբեջանի դիվերսիոն փորձի կադրերը. Հասրաթյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, անհրաժեշտության դեպքում, հայկական կողմը պատասխան կտա տեսանյութ հրապարակելով։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կօգտագործի Ադրբեջանի դիվերսիոն փորձի կադրերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Ադրբեջանցիները շփման գծում դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել. ԱՀ ՊԲ

Նշենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Վիրավոր ունենք. հնարավորության դեպքում նրան տեղափոխելու են Երևան. Արծրուն Հովհաննիսյան

«Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես գրված է մեր տարածած լուրում։ Բացի այդ, մենք հայտնել ենք, որ Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից: Ուստի, անհրաժեշտության դեպքում, մենք պատասխան կտանք ու կհրապարակենք տեսանյութը»,–ասաց նա։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել` ասելով, որ զինծառայող Ռամին Աբդուլռախմանովը մոլորվել է ու հայտնվելով չեզոք գոտում` սպանվել։ Զինծառայողի դին վերցնելու համար ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել էր, որ այս պահին իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ տեղի է ունենում գաղտնի երկխոսություն։