Սուրենյանը խոստանում է՝ ջերմ օրերը վերադառնալու են

Սեպտեմբերի 23-25-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով, տեղումներ չեն սպասվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. Այսօր հանրապետությունում գրանցվել է օդի ջերմաստիճանի անկում, եղանակը կտրուկ ցրտել է: Սակայն մի շտապեք բարակ հագուստը թաքցնել պահարանում: «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը խոստանում է՝ ջերմ օրերը վերադառնալու են, առաջիկա օրերին եղանակը զգալի տաքանալու է:  

Մոսկովյան օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել

«Սեպտեմբերի 23-25-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով և Արարատյան դաշտում ու Երևանում կրկին կհասնի +30...+31 աստիճանի»,- գրել է նա իր Facebook-յան էջում:

Գագիկ Սուրենյանը ճիշտ էր, բայց ժողովուրդը չի շտապում լքել Գյումրին

Սուրենյանը նաև նշել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետությունում տեղումներ չեն սպասվում, փոխարենը սպասվում են ջերմ և արևառատ օրեր։