Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները հանրապետության որոշ շրջանների համար կանխատեսել են անձրև, մայրաքաղաքում տեղումներ չեն գրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում առանձին շրջաններում սեպտեմբերի  22-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գագիկ Սուրենյանը ճիշտ էր, բայց ժողովուրդը չի շտապում լքել Գյումրին

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ առաջիկա օրերին քամին հյուսիսարևելյան է` 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 20-22 աստիճան տաքություն, իսկ երեկոյան` 15–17 աստիճան։

Երևան քաղաքում սեպտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այ քեզ բան․ քո իսկ դեմքով էմոջիներ, ծածուկ քարտեզ և 8K հեռուստացույց