ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Հինգ չվերթ չեղարկվել ու քսանչորսը հետաձգվել են մոսկովյան օդանավակայաններում կիրակի առավոտյան վատ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Յանդեքս․ չվացուցակ» ծառայության տվյալներին։
Մոսկվայի ժամանակով 09.44-ի դրությամբ այսօր «Վնուկովո» օդանավակայանում երեք չվերթ է հետաձգվել, մեկը՝ չեղարկվել, «Դոմոդեդովոյում» 16-ը հետաձգվել է, 4-ը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» 5 չվերթ հետաձգվել է։
Երևան–Մոսկվա ընդհատված չվերթի ուղևորները տեղ են հասել պահուստային օդանավով
Այսօր Մոսկվայում սպասվում է կտրուկ քամի՝ վայրկյանում մինչև 12 մետր արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի + 6-8 աստիճանի։