Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մեսսի անունով պուման լոգանք ընդունում: Նրա տերը հոգատարությամբ լվանում է կենդանու թաթերը, իսկ նա բարձր ձայնով գռմռում է: Լոգանքից և սրբիչով չորանալուց հետո պումային խնամքի ևս մեկ փուլ է սպասվում՝ մորթու սանրում:
Կատվիկը հնազանդորեն ենթարկվում է տիրոջն ու ընդունում իրենից պահանջվող ցանկացած դիրք: Չնայած նկատելի չափերին՝ Մեսսին քսմսվում է տիրոջ ձեռքին՝ խնդրելով իրեն շոյել:
YouTube-ի օգտատերերը բազմաթիվ բարեմաղթանքներ են գրել տիրոջն ու արտասովոր տնային կենդանուն: Նրանք նշում են, որ նման պահվածքը բավականին արտասովոր է կատուների համար, բայց երևի կենդանին այնքան է սիրում իր տիրոջը, որ հնազանդորեն անցնում է ոչ այնքան հաճելի ջրային պրոցեդուրաներ:
Հոլովակն արդեն 500 հազարից ավելի դիտում է գրանցել: YouTube-ի ալիքից բացի պուման ունի նաև Instagram-ի իր էջը, որի հետևորդների թիվը հասնում է միլիոնի:
Առաջարկում ենք դիտել մարդու և վայրի կատվի արտասովոր ընկերության հետաքրքիր այս դրվագը: