Այնթապում «աղջկա թեմայով» դանակահարություն է եղել. 2 երիտասարդ հիվանդանոցում է

Նախնական տեղեկություններով՝ երիտասարդների հանդիպման պատճառը մի աղջիկ է եղել. նրանք հավաքվել են զրուցելու, սակայն զրույցը վերածվել է վիճաբանության:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. Արարատի մարզի Այնթապ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, արտակարգ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին. ժամը 20:00-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձև խաչմերուկից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում իրենց մոտ մի քաղաքացու է տեղափոխել:

Երևանում աղջկա են փախցրել. ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին. տեսանյութ

Բժիշկներին հաջողվել է փրկել վերջինիս կյանքը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դանակահարությունը տեղի է ունեցել նույն օրը 19:30-ի սահմաններում: Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհի սկզբնամասում Չարենցավան քաղաքի բնակիչ, 23-ամյա Նարեկ Վանոյանը վիճաբանել է հիվանդանոց տեղափոխված Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 35-ամյա Հայկ Ստեփանյանի և Մասիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Համո Կիրակոսյանի հետ: Վիճաբանության ընթացքում  Ն. Վանոյանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Հ. Ստեփանյանի որովայնին և Հ. Կիրակոսյանի նստատեղին:

Դանակահարություն աղջկա համար. երկու եղբայր են տեղափոխվել հիվանդանոց

Հավելենք, որ արդեն սեպտեմբերի 22-ին՝ կեսգիշերն անց, վերջինս նույնպես բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Մասիսի բժշկական կենտրոն:

Մի աղջկա լուսանկարի պատճառով Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսել

Նախնական տեղեկություններով՝ երիտասարդների հանդիպման պատճառը մի աղջիկ է եղել, նրանք հավաքվել են «զրուցելու» այդ աղջկա մասին, սակայն զրույցը վերածվել է վիճաբանության ու ավարտվել դանակահարությամբ:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: