«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը

ՀՀ անկախության 28–ամյակի հիմնական միջոցառումներն անցկացվում են Գյումրիում։ Այնտեղ էին նաև հանրապետության բարձրագույն ղեկավարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում այսօր աննկարագրելի եռուզեռ է: Գյումրեցիներն աշխարհի հայերի հետ տոնում են Հայաստանի անկախության օրը։ Քաղաքի բոլոր հատվածներում բարձր տրամադրություն է և ուրախ երաժշտություն: Ուրախ անցուդարձը զարմացրել և հիացրել է բոլորին՝  գյումրեցիներից մինչև աշխարհի տարբեր ծայրերից քաղաք եկած զբոսաշրջիկները:

«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը

Գյումրեցիք  ևայսօր միաբերան ասում են. «Ծո՛, օղուլ, ինչղ լավ է, հավեսս գուկա» ու հետն էլ պարծենում՝ «հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է»:

Սեպտեմբերի 21-ը զորամասում. Փաշինյանը ցույց է տվել զինվորի տոնական սննդակարգը. տեսանյութ

Ռոմա Իմշինիցկին, որը Գյումրի է եկել Ուկրիանայից, անկեղծանում է՝ չէր սպասում նման ակտիվություն: «Մի  քանի ամիս է՝ Երևանում էի, ցանկացա Հայաստանի այլ քաղաքները ևս տեսնել, եկա ու մեծ տոնակատարության հանդիպեցի: Ամեն ինչ շատ-շատ լավ է, միայն եթե ավելի շատ խմիչք լիներ, էլ ավելի լավ կլիներ»,- ծիծաղով ասում է ուկրաինացի հյուրը:

«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը

ԱՄՆ-ից ժամանած Հիլդա Մալաքյանն ավելի շուտ էր ուզում Գյումրի գալ, բայց չէր ստացվում։ Երբ իմացել է, որ տոնակատարություններն այստեղ են անցկացվելու, որոշել է հենց այսօր գալ:

«Այդ մեկ մարդը դու ես». Գյումրիում մեծարել են վարչապետի մրցանակաբաշխության հերոսներին

«Շատ բարձր տրամադրություն է: Ես ուրախ եմ, որ Գյումրին նորից շնչում ու ծաղկում է, և մարդիկ նորից հումոր են անում: Ուղակի հիացած  եմ: Ամեն ինչ հրաշալի է, և հուսամ, որ ամեն բան ավելի լավ է լինելու: Մենք պետք է տեղայնության հիվանդությանը վերջ տանք ու զարկ տանք  այլ քաղաքների զարգացմանը»,- նշեց Հիլդա Մալաքյանը` ասելով, որ հնարավորությունը բաց չի թողել առաջին անգամ  ֆայտոն նստելու:

«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը

Անկախության 28-րդ տարեդարձը Գյումրիում նշելը շատ ուրախացրել էր նաև մարզի այլ համայնքների  բնակիչներին:

Արփի համայնքը Գյումրի էր եկել իր բերք ու բարիքով: «Եկել ենք շիլա-փլավով, խոզաբուծական ֆերմայի գոճիով, անարատ այծի պանրով, մածնով, ձվով և յուղով: Ամեն ինչ բնական է, առանց թունաքիմիկատների: Գյումրիում տոնն անցկացնելը, իրոք, աննախադեպ է»,- նշեց Արփի համայնքի աշխատակազմի քարտուղար Աղունիկ Հազրյանը: Տոնի կապակցությամբ Արփի համայնքի բերքն ու բարիքը որպես նվեր նրանք բաժանեցին ցանկացողներին:

«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը

Գյումրեցիներն էլ շնորհավորանքով են իրենց օրը սկսում՝  չմոռանալով նաև շնորհակալություն հայտնել ՀՀ  վարչապետին՝ անկախության տոնը իրենց քաղաքում նշելու որոշման  համար:

«Սա շատ կարևոր է Գյումրու և գյումրեցիների համար: Գյումրին հյուրընկալ քաղաք է, ու բոլորի դռներն այսօր բաց են: Թող բոլորը գան: Սա այն քաղաքն է, որն իր դիմագիծն ու իր տեսակը պահել է: Գյումրու պես քաղաքներ աշխարհում քիչ կան»,-նշեց Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանը` երկրի ղեկավարներին կոչ անելով պարզապես սիրել Գյումրին:

«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը

ՀՀ անկախության տոները մարզերում նշելու գաղափարը ողջունեց նաև գրոսմայստեր, Հայաստանի շախմատի քառակի չեմպիոն Սմբատ Լպուտյանը:

«Գաղափարը լավն է, քանի որ այս շունչը պետք է զգան ոչ միայն Երևանում, այլ բոլոր քաղաքներում: Սա մեզ համար ամենակարևոր օրերից է: Անկախ լինել և կարողանալ ներկայանալ աշխարհին քո տեսակով` մեծ երջանկությունն է: Դա մեր երազանքն է եղել»:

«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով, անցկացվում է Գյումրիում։ Քաղաքի տարբեր հարթակներում տեղի են ունենում համերգներ, ցուցադրություններ, հյուրասիրություն: